Ադրբեջանում մտադիր են նախագահի լիազորությունների ժամկետը դարձնել 7 տարի

Ադրբեջանում մտադիր են նախագահի լիազորությունների ժամկետը դարձնել 7 տարի

PanARMENIAN.Net - Ադրբեջանում նախատեսում են նախագահի լիազորությունների ժամկետը դարձնել 7 տարի գործող 5 տարվա փոխարեն: Այդ մասին կարգադրություն է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` երկրի Սահմանադրական դատարան ուղարկելով հանրաքվեի մասին ակտի նախագիծը: Նախագիծը կոչվում է «Ադրբեջանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» ակտ:

Ինչպես հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, երկրի Սահմանադրության 100-րդ հոդվածում` «Ադրբեջանի Հանրապետության նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները» հոդվածում առաջարկվում է հանել տարիքային սահմանափակումը նախագահի թեկնածուի համար:

«Ըստ գործող կարգի Ադրբեջանի նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած երկրի քաղաքացին, որը մշտապես բնակվում է Ադրբեջանի տարածքում ավելի քան 10 տարի, ունի ընտրելու իրավունք, չի դատվել ծանր հանցագործությունների համար, պարտավորություններ չունի այլ պետությունների առջև, ունի բարձրագույն կրթություն և չունի երկքաղաքացիություն: Բացի այդ, նախատեսվում է նախագահի լիազորությունների ժամկետը երկարացնել մինչև 7 տարի»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2013-ին Ալիևը վերընտրվեց Ադրբեջանի նախագահի պաշտոնում արդեն երրորդ անգամ: Դա թույլ են տվել սահմանադրական փոփոխությունները: Իլհամ Ալիևը կառավարում է Ադրբեջանը 2003 թվականից ի վեր: Նախագահական պաշտոնում նա փոխարինեց հորը՝ Հեյդար Ալիևին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---