58  23.07.16 - «Սասնա ծռեր» խմբի անդամները՝ Էրեբունու ՊՊԾ գրավված գնդի տարածքում

ՊՊԾ-ում զինված խմբի 30 անդամ կա. Նրանց ինքնությունը պարզվել է

ՊՊԾ-ում զինված խմբի 30 անդամ կա. Նրանց  ինքնությունը պարզվել է

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որում տեղեկացվում է Երևանի Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների ինքնության մասին:

Նրանք են. Պավլիկ Մանուկյան, Տիգրան Մանուկյան, Գագիկ Եղիազարյան, Արեգ Կյուրեղյան, Արամ Հակոբյան, Արմեն Լամբարյան, Սմբատ Բարսեղյան, Էդվարդ Գրիգորյան, Արմեն Բիլյան, Վարուժան Ավետիսյան, Մխիթար Ավետիսյան, Աշոտ Պետրոսյան, Թորոս Թորոսյան, Վարդան Գերավետյան, Գևորկ Իրիցյան, Սեդրակ Նազարյան, Արայիկ Խանդոյան, Սերգեյ Կյուրեղյան, Մարտիրոս Հակոբյան, Արթուր Սողոմոնյան, Հովհաննես Հարությունյան, Հովհաննես Վարդանյան, Ռուբեն Գրիգորյան, Արայիկ Հակոբյան, Արթուր Մելքոնյան, Էդգար Սողոմոնյան, Գևորգ Մելքոնյան, Գառնիկ Հովակիմյան, Արամ Մանուկյան, Տիգրան Սարգսյան:

ՀՀ ոստիկանության պարեկապահակետային գնդի տարածքը գրաված խմբի 31-րդ անդամը Թաթուլ Թամրազյանն է, որը վիրավոր է և գտնվում է հիվանդանոցում:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ պատանդ էին պահվում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Խորենացի փողոցում հուլիսի 17-ից ի վեր ցույցեր են ընթանում: Այդ ընթացքում՝ հուլիսի 20 լույս 21-ի գիշերը, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ, տուժել է 51 մարդ:

Հուլիսի 23-ին «Սասնա ծռերը» հայտարարեցին, որ ազատ են արձակում շարքային ոստիկաններին. մամուլի կետ բացելու դիմաց: Նախ ազատ արձակվեց 2 շարքային ոստիկան, ավելի ուշ՝ Օսիպյանն ու Եղիազարյանը:

Կարդացեք նաև՝ Ենիգոմշյան. Ոստիկանական ուժերը փորձել են քանդել ՊՊԾ գնդի պատը, «Սասնա ծռերը» զրկված են կապից ու սննդից

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---