Ենիգոմշյան. Իրավապահները փորձել են քանդել ՊՊԾ գնդի պատը, «Սասնա ծռերը» զրկված են կապից ու սննդից

Ենիգոմշյան. Իրավապահները փորձել են քանդել ՊՊԾ գնդի պատը, «Սասնա ծռերը» զրկված են կապից ու սննդից

PanARMENIAN.Net - Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամները տևական ժամանակ է զրկված են սննդից ու լույսից, և արդեն մի քանի ժամ է՝ հեռախոսից: Այդ մասին է հուլիսի 25-ի առավոտյան հայտարարել Խորենացի փողոցում ընթացող ցույցի համակարգող մարմնի անդամ, «Նոր Հայաստան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Նա նշել է, որ հուլիսի լույս 25-ի գիշերը փորձ է արվել մոտենալ տարածքին և քանդել ՊՊԾ գնդի պատը: «Դա, այդ թվում, բնակիչների կողմից հաստատված փաստ է, իսկ առավոտյան ռազմական ուղղաթիռը ցածր բարձրության վրա թռչել է տարածքում, իսկ դիպուկահարներն անցել են իրենց «սև գործին», - ասել է նա՝ չմանրամասնելով, ինչ ի նկատի ունի «սև գործ» ասելով:

Ենիգոմշյանն անդրադարձել է նաև ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի՝ բանակցությունների գործընթացից դուրս գալուց հետո Աշոտ Մինասյանի (ազատամարտիկ Աշոտ Երկաթ) մասնակցությամբ ընթացող բանակցություններին:

Ենիգոմշյանն ընդգծել է, որ այդ համատեքստում ևս անհրաժեշտ է կապ հաստատել «Սասնա ծռերի» հետ, որպեսզի գնդի տարածքից ճշմարտացի տեղեկություններ տարածվեն: «Մի կողմից նոր բանակցորդ նշանակել, մյուս կողմից՝ կապի միջոցներից կտրել գնդում գտնվողներին, կնշանակի, որ դա կեղծ բանակցություններ են», - ասել է նա «Ազատության» եթերում:

Ենիգոմշյանը ողջախոհության կոչ է արել իշխանություններին ու նշել, որ «Սասնա ծռերի» անդամներն արյունահեղություն չեն ուզում:

Անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամ Ժիրայր Սեֆիլյանի ու նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր հանդիպմանը, Ենիգոմշյանը նախ քննադատել է հանդիպումը՝ «Սասնա ծռերի» զենքը վայր դնելուց հետո միայն կազմակերպելու առաջարկը, ապա նշել, որ թեև խոսակցության հիմնական թեման լինելու է ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականը, այլ իրավիճակից ելք գտնելը, այդ պահանջը ևս արդիական է մնում:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանն, իր հերթին, հայտարարել է, որ եթե խմբի՝ սննդով, ջրով, էլեկտարականությամբ ապահովման հարցերը չլուծվեն, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ կսկսվեն Երևանում և հանրապետության այլ քաղաքներում:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ պատանդ էին պահվում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Խորենացի փողոցում հուլիսի 17-ից ի վեր ցույցեր են ընթանում: Այդ ընթացքում՝ հուլիսի 20 լույս 21-ի գիշերը, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ, տուժել է 51 մարդ:

Հուլիսի 23-ին «Սասնա ծռերը» հայտարարեցին, որ ազատ են արձակում շարքային ոստիկաններին. մամուլի կետ բացելու դիմաց: Նախ ազատ արձակվեց 2 շարքային ոստիկան, ավելի ուշ՝ Օսիպյանն ու Եղիազարյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---