Ոստիկանությունն ու ԱՆ-ն հայտնում են «Սասնա ծռերի» կողմից 4 բժիշկ պատանդելու մասին

Ոստիկանությունն ու ԱՆ-ն հայտնում են «Սասնա ծռերի» կողմից 4 բժիշկ պատանդելու մասին

PanARMENIAN.Net - Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը պատանդել է գնդի տարածք մտած բժիշկներին:

«Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։Ավելի ուշ զինված խմբի անդամները բժիշկ են պահանջել՝ նշելով, որ վիրավորների վիճակը ծանր է, և բուժբրիգադի ժամանումից հետո պատանդ են վերցրել բժիշկներին», - գրել է նա:

«Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար», - նշել է Ահարոնյանը:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն, իր հերթին, հայտնել է, որ պատանդ են վերցվել 4 հոգի՝ «Շտապօգնության» բուժաշխատողներ Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին և բուժքույր Մալինա Մարգարյանին: «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ», - նշել է նա:

«Սասնա ծռերը» կամ նրանց ներկայացուցիչները ստեղծված իրավիճակը չեն մեկնաբանել:

Հուլիսի լույս 27-ի գիշերը ոստիկանության և «Սասնա ծռերի» փոխհրաձգության արդյունքում վիրավորվել են «Սասնա ծռերից» չորսը, այդ թվում՝ Պավել Մանուկյանն ու իր որդին, ու մեկ ոստիկան: Խմբի ևս 2 անդամ, ոստիկանության վարկածով, կամովի հանձնվել է կամ, «Սասնա ծռերի» վարկածով, ձերբակալվել ուժայինների կողմից:

Կարդացեք նաև. «Սասնա ծռեր». Ոստիկանությունն առաջինն է կրակել՝ վիրավորին հանձնելու ժամանակ

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---