«Սասնա ծռեր». Ոստիկանությունն առաջինն է կրակել՝ վիրավորին հանձնելու ժամանակ

«Սասնա ծռեր». Ոստիկանությունն առաջինն է կրակել՝ վիրավորին հանձնելու ժամանակ

PanARMENIAN.Net - ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հուլիսի լույս 27-ի գիշերը Ոստիկանությունն առաջինն է կրակ բացել խմբի անդամների ուղղությամբ:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել վիրավոր ապստամբին: Հանձնելու գնացել է Պավլիկը (Պավել Մանուկյան): Ոստիկանությունը կրակ է բացել, վիրավորել նրան: Արամը` Պավլիկի տղան, վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել: Երկու մյուս տղաները` Գագիկն ու, կարծես, Արամը, պատգարակներ են հանել` վիրավոր ընկերներին տանելու:

Նրանց ձերբակալել են: Գնդում հիմա կա մի թեթև վիրավոր, որին գնդի տարածքում բժշկական օգնություն է ցուցաբերվում: Տղաների տրամադրությունը մարտական է», - գրել է խումբը:

Հուլիսի լույս 27-ի գիշերը ոստիկանության և «Սասնա ծռերի» փոխհրաձգության արդյունքում վիրավորվել են «Սասնա ծռերից» չորսը, այդ թվում՝ Պավել Մանուկյանն ու իր որդին, ու մեկ ոստիկան: Խմբի ևս 2 անդամ, ոստիկանության վարկածով, կամովի հանձնվել է կամ, «Սասնա ծռերի» վարկածով, ձերբակալվել ուժայինների կողմից:

Կարդացեք նաև՝ Ոստիկանությունն ու ԱՆ-ն հայտնում են «Սասնա ծռերի» կողմից 4 բժիշկ պատանդելու մասին

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---