
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտում է հուլիսի 29-ին Երևանի Սարի Թաղում ցուցը ցրելու ժամանակ ոստիկանության կողմից լրագրողների հանդեպ կիրառած բռնությունը:
«Քաղացիական հագուստով ոստիկանները՝ զինված մահակներով և պողպատե ձողերով հարվածել են լրագրողներին, այն դեպքում, երբ ոստիկանները տեղեկացված են եղել, որ նրանք լրագրողներ են և տեսանկարահանել են իրադարձությունները», - ասված է կազմակեպության տարածած հայտարարության մեջ, գրում է Aysor.am-ը:
«Իրադարձությունները տեսանկարահանող լրագրողները նպատակային թիրախավորվել են», - ասել է կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Յոհան Բիրը:
«Որոշները շարունակել են ծեծի ենթարկվել, երբ չեն դադարել տեսանկարահանել: Նման պահվածքը պետք է պատժվի, որ այս դեպքերը այլևս չկրկնվեն: Մենք իշխանություններին կոչ ենք անում վերջ դնել լրագրողների հանդեպ բռնության անպատժելիությանը և ոստիկանությանը պարզ հրահանգել, որ նման բան այլևս չանեն», - ասել է Յահան Բիրը:
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Խորենացի փողոցում և Սարի Թաղում տեղի ունեցած բախման հետևանքով տուժել են իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, վնասվել է նրանց աշխատանքային տեխնիկան:
Լրագրողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և այլ եղանակներով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Կարդացեք նաև՝ ԵԱՀԿ ներկայացուցչի կոչը՝ ապահովել ՀՀ-ում լրագրողների պաշտպանությունը
Սերժ Սարգսյան. Ներողություն եմ խնդրում լրագրողներից հուլիսի լույս 30-ի դեպքերի համար