Էրզրումի դատախազը ձերբակալվել է թուրք-սիրիական սահմանը հատելիս

Էրզրումի դատախազը ձերբակալվել է թուրք-սիրիական սահմանը հատելիս

PanARMENIAN.Net - Էրզրումի դատախազ Էքրեմ Բեյազթաշը ձերբակալվել է թուրք-սիրիական սահմանը հատելիս` նա փորձել է փախչել երկրից: Ռազմական հեղաշրջման փորձից հետո 46-ամյա Բեյազթաշի հանդեպ հետաքննություն էր սկսվել, ձերբակալության թույլտվություն էր տրվել:

Սահմանապահները ձերբակալել են դատախազին օգոստոսի 14-ին Քիլիս շրջանում Սիրիայի հետ սահմանն ապօրինաբար հատելիս, հայտնում է ՌԻԱ Նովոստին Dogan-ի վրա հղումով:

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց:

Ընթերցեք նաև. ԶԼՄ. Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող գեներալներ և սպաներ են փախել Իրաք

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---