ԶԼՄ. Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող գեներալներ և սպաներ են փախել Իրաք

ԶԼՄ. Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող գեներալներ և սպաներ են փախել Իրաք

PanARMENIAN.Net - Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրվող 3 գեներալ և 60 սպա փախել են Իրաք:

Թուրքիայի հետախուզության և ԶՈՒ գլխավոր շտաբի տվյալների համաձայն՝ փախուստի դիմած զինվորականները թաքնվում են Իրաքի հյուսիսում՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ճամբարներում, թուրքական «Միլլիյեթ» թերթին հղումով գրում է Tert.am-ը։

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման չստացված փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում օգոստոսի 7-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս ասել է, որ «ռազմական հեղաշրջման չստացված փորձն ապացուցեց իրենց երկրի անպարտելիությունը»։

Էրդողանն ընդգծել է, որ հավանություն կտա այն պահանջին, ըստ որի հեղաշրջման փորձի մասնակիցների հանդեպ պետք է մահապատիժ սահմանվի:

«Այսօր այստեղ ներկա են քաղաքական կուսակցությունների նախագահները, որոնցից յուրաքանչյուրը գիտի, որ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդը պահանջում է մահապատիժ: Այս պահանջը քննարկման է դրվելու Թուրքիայի խորհրդարանում, և եթե խորհրդարանը նման որոշում կայացնի, ապա դրան հաջորդելիք գործողությունները հայտնի են: Եթե գործը հասնի որոշման հաստատմանը, ապա ես բացեիբաց հայտարարում եմ, որ կստորագրեմ մահապատժի վերաբերյալ օրենքը»,- ասել է Էրդողանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---