Թուրքիայում դատարանների ևս 83 աշխատակցի ձերբակալության թույլտվություն է տրվել

Թուրքիայում դատարանների ևս 83 աշխատակցի ձերբակալության թույլտվություն է տրվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանություններն օգոստոսի 16-ին Ստամբուլի դատարանների ևս 83 աշխատակցի ձերբակալության թույլտվություն են տվել, որոնց կասկածում են ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu գործակալության վրա հղումով:

Պարբերականի զրուցակիցները նշել են, որ դատարանի աշխատակիցներին արդեն մեղադրանք է ներկայացված FETO-ին մեղսակցության վերաբերյալ: Ըստ գործակալության, ոստիկանությունն արդեն խուզարկություն է անցկացրել կասկածյալների տներում և գրասենյակներում:

Օգոստոսի 15-ին ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել Ստամբուլի 3 շրջանների դատարաններում, որոնց 173 աշխատակցի ձերբակալության թույլտվություն տրվեց:

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց:

Ընթերցեք նաև. Էրզրումի դատախազը ձերբակալվել է թուրք-սիրիական սահմանը հատելիս

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---