Սիրիայի կառավարական զորքերը գրոհում են Հալեպը հարավ-արևմուտքից

Սիրիայի կառավարական զորքերը գրոհում են Հալեպը հարավ-արևմուտքից

PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական ուժերի ջոկատները գրոհում են ահաբեկիչների դիրքերը երկրի ՌՕՈւ ռազմական ուսումնարանի տարածքում, Հալեպի հարավ-արևմուտքում: Հարձակումը զարգանում է հրետանային և թիկունքի ուսումնարանների ուղղությամբ: ՊՆ հաստատությունների տարածքի 30-50 տոկոսն արդեն ազատագրվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գրոհայինները շարունակում են դիմադրությունը` կրակ բացելով դիպուկահար հրացաններից և խոշոր տրամաչափի գնդացիրներից:

Ավելի վաղ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը զգուշացրել է Հալեպին սպառնացող հումանիտար աղետի մասին և հորդորել է Ռուսաստանին և ԱՄՆ-ին սեղմ ժամկետում համաձայնության հասնել հրադադարի մասին սիրիական այդ քաղաքում և երկրի մյուս մասերում:

Պան Գի Մունը հերթական անգամ կոչ է արել շաբաթական մարտական գործողությունների 48-ժամանոց պարտադիր դադար հաստատել, որը թույլ կտա օգնություն հասցնել բնակչությանը Հալեպում, ինչպես նաև կդրդի «Մոսկվային ու Վաշինգտոնին շուտափույթ պայմանավորվածության հասնել հրադադարի վերաբերյալ»: Պան Գի Մունի զեկույցը կքննարկվի ՄԱԿ ԱԽ նիստում օգոստոսի 22-ին:

Հուլիսի վերջում Ռուսաստանը և Սիրիայի կառավարությունը լայնածավալ հումանիտար գործողություն են մեկնարկել Հալեպում: Նրանք միջանցք են բացել, որով քաղաքից կարող են դուրս գալ խաղաղ բնակիչներն ու զենքը վայր դրած գրոհայինները: Նախագահ Ասադը համաներում է խոստացել այն զինյալներին, որոնք 3 ամսվա ընթացքում վայր կդնեն զենքը:Ահաբեկիչներն իրենց հերթին հաշվեհարդարի սպառնալիքով արգելում են քաղաքացիներին հեռանալ դեպի կառավարության կողմից վերահսկվող շրջաններ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---