Պան Գի Մուն. Հալեպին հումանիտար աղետ է սպառնում

Պան Գի Մուն. Հալեպին հումանիտար աղետ է սպառնում

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը զգուշացրել է Հալեպին սպառնացող հումանիտար աղետի մասին և հորդորել է Ռուսաստանին և ԱՄՆ-ին սեղմ ժամկետում համաձայնության հասնել հրադադարի մասին սիրիական այդ քաղաքում և երկրի մյուս մասերում: Այդ մասին հայտնում է Reuters-ը ՄԱԿ ԱԽ-ին ուղղված գլխավոր քարտուղարի գաղտնի զեկույցի վրա հղումով:

«Հալեպի դեպքում մենք կարող են հումանիտար աղետի ականատեսը դառնալ` աննախադեպ 5 տարվա արյունահեղության ու տառապանքների ֆոնին»,-ասել է Պան Գի Մունը:

Ըստ նրա, հակամարտության բոլոր կողմերը խախտում են միջազգային հումանիտար իրավունքը` չխորշելով բնակելի թաղամասերի վրա հարձակումներից, որոնց հետևանքով «հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել, այդ թվում երեխաներ»:

Պան Գի Մունը հերթական անգամ կոչ է արել շաբաթական մարտական գործողությունների 48-ժամանոց պարտադիր դադար հաստատել, որը թույլ կտա օգնություն հասցնել բնակչությանը Հալեպում, ինչպես նաև կդրդի «Մոսկվային ու Վաշինգտոնին շուտափույթ պայմանավորվածության հասնել հրադադարի վերաբերյալ»: Պան Գի Մունի զեկույցը կքննարկվի ՄԱԿ ԱԽ նիստում օգոստոսի 22-ին:

Հուլիսի վերջում Ռուսաստանը և Սիրիայի կառավարությունը լայնածավալ հումանիտար գործողություն են մեկնարկել Հալեպում: Նրանք միջանցք են բացել, որով քաղաքից կարող են դուրս գալ խաղաղ բնակիչներն ու զենքը վայր դրած գրոհայինները: Նախագահ Ասադը համաներում է խոստացել այն զինյալներին, որոնք 3 ամսվա ընթացքում վայր կդնեն զենքը:Ահաբեկիչներն իրենց հերթին հաշվեհարդարի սպառնալիքով արգելում են քաղաքացիներին հեռանալ դեպի կառավարության կողմից վերահսկվող շրջաններ

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---