Սիրիական ընդդիմության ջոկատները լքել են վերջին հենակետը Դամասկոսի մերձակայքում

Սիրիական ընդդիմության ջոկատները լքել են վերջին հենակետը Դամասկոսի մերձակայքում

PanARMENIAN.Net - Սիրիական Դարայա քաղաքից, որը Դամասկոսից ոչ հեռու է գտնվում, կառավարության և քաղաքում գտնվող խմբավորումների միջև պայմանավորվածությամբ, մոտ 700 զինյալ է հեռացել իր անձնական զենքով: Հեռացել է նաև 4000-5000 խաղաղ բնակիչ, հայտնում է Deutsche Welle-ն dpa վրա հղումով:

Զինյալներին երաշխավորվել է անցումը կառավարության տրամադրած ավտոբուսներով մինչև ընդդիմության կողմից վերահսկվող Իդլիբ, իսկ խաղաղ բնակիչներին կտեղավորեն վրաններում: 8000 մարդ ցանկացել է մնալ քաղաքում:

Տարհանումից հետո քաղաք կմտնեն նախագահ Բաշար Ասադի զորքերը: Սա Դամասկոսի հերթական հաջողությունն է, որը զգալի առավելության է հասել Սիրիայի կենտրոնական շրջաններում` կիրառելով բնակավայրերի տևական պաշարման և շրջափակման մարտավարությունը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը Ժնևում բանակցում էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, հանդիպման ավարտին հայտարարեց, որ «Դարայան լքելու գործողությունն ավարտված է»: Լավրովն ու Քերին համաձայնեցրել են պայմանները, որ անհրաժեշտ են նոր հրադադարի փուլային հաստատման համար, սակյան չեն ստորագրել համաձայնագիրը: Դետալները դեռ մշակվում են:

Ընթերցեք նաև. Թուրքական տանկերի երրորդ շարասյունը կմտնի Սիրիա, եթե քրդերը չհեռանան Մանբիջից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---