Թուրքական տանկերի երրորդ շարասյունը կմտնի Սիրիա, եթե քրդերը չհեռանան Մանբիջից

Թուրքական տանկերի երրորդ շարասյունը կմտնի Սիրիա, եթե քրդերը չհեռանան Մանբիջից

PanARMENIAN.Net - Թուրքիան կարող է տանկերի երրորդ շարասյունը մտցնել Սիրիա, եթե քրդական ինքնապաշտպանական ջոկատները` YPG և «Ժողովրդավարական միության»` PYD ուժերը չհեռանան Մանբիջից, որը գտնվում է Եփրատի արևմտյան ափին, հայտնում է Haqqin.az-ը թուրքական HaberTurk-ի վրա հղումով:

Ինչպես գրում է թերթը, քրդական վերոնշյալ կազմակերպությունները պետք է կատարեն ԱՄՆ և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը և հեռանան Եփրատի արևմտյան ափից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից:

Թուրքական հատուկ նշանակության ուժերը օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ ԻՊ-ի գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին հայտարարել է, որ Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերը պետք է դուրս բերվեն Եփրատ գետի արևմտյան ափից, այլապես Անկարան կձեռնարկի անհրաժեշտ քայլեր:

Ընթերցեք նաև. Լավրով. Քրդերին չի կարելի օգտագործել Սիրիայի մասնատման համար

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---