Ռայոլան 8 մլն եվրո է ստացել «Մանչեսթեր Յունայթեդ» Մխիթարյանի տրանսֆերից 3 սեպտեմբերի 2016 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան 8 մլն եվրո է վաստակել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շնորհիվ, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» 42 մլն եվրո վճարեց Դորտմունդի «Բորուսիային» նրա տեղափոխման համար: Ընդհանուր առմամբ ամռան ընթացքում Ռայոլան հարստացել է 31 մլն եվրոյով, հայտնում է Championat.com-ը իսպանական AS ինտերնետ պարբերականի վրա հղումով: Ռայոլան նման գումար է վաստակել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպաններ Փոլ Պոգբայի և Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաև հարձակվող Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերների շնորհիվ: Պոգբայի 105 մլն եվրոյով «Յուվենտուս» տրանսֆերի շնորհիվ գործակալը վաստակել է 20 մլն եվրո: Ռայոլան 3 մլն եվրո է ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» ազատ գործակալ Իբրահիմովիչի տրանսֆերի համար: Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյոյին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով: Ընթերցեք նաև. Մխիթարյանը կարող է բաց թողնել «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը վնասվածքի պատճառով: Ընթերցեք նաև. Մխիթարյանը բաց կթողնի Դանիա-Հայաստան հանդիպումը Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |