ՆԱՏՕ-ն կարևորում է կայունությունը Հարավային Կովկասում

ՆԱՏՕ-ն կարևորում է կայունությունը Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում Հյուսիսատլանտյան դաշինքի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն հայտարարել է, որ այդ տարածաշրջանը չափազանց կարևոր է ՆԱՏՕ-ի համար: «Հարավային Կովկասը կարևոր է ՆԱՏՕ-ի համար: Այստեղ մենք 3 կարևոր գործընկեր ունենք` սկսած Վրաստանից, որը ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկնածու է և ամենաինտեգրված գործընկերներից մեկը»,-հայտարարել է Լահյուն սեպտեմբերի 15-ին:

Ըստ նրա, ՆԱՏՕ-ն առնձնահատուկ հարաբերություններ ունի Վրաստանի հետ, ինչն անդրադառնում է Հարավային Կովկասի վրա, քանի որ վրացական ծրագրերն ունեն նաև տարածաշրջանային ասպեկտներ, որոնք հնարավորություն են տալիս նրա հարևան երկրներին, օրինակ, Հայաստանին, ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղ զորավարժությունների մասնակցել Վրաստանում:

Նա նշել է, որ Հարավային Կովկասի երկրներն իրենք են որոշում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մակարդակը: «Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը բոլորը ամուր կապեր ունեն ՆԱՏՕ-ի հետ, հիմնված իրենց ազգային շահի վրա, սակայն նրանք իրենք են որոշում համագործակցության մակարդակը: ՆԱՏՕ-ն արձագանքում է այդ համագործակցությանը զորավարժություններով ու կրթական ծրագրերով, ինչպես նաև հնարավորութուն է տալիս այդ երկրների սպաներին ծառայել ՆԱՏՕ-ի տարբեր կենտրոնակայաններում` փորձելով նպաստել փոխազդեցությանն ու փոխգործակցությանը»,-ասել է Լահյուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՀՀ ԶՈւ հեռավար ուսուցման ծրագիրն առաջին մրցանակն է ստացել ՆԱՏՕ-ի ֆորումում :

Հայաստանի պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը՝ նախարարությունում գործող «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի տեղեկատվական կառավարման համակարգի և «ԳլոբալՆեթ» ծրագրի համակարգող Դավիթ Ղազարյանի գլխավորությամբ, մասնակցել է ԱՄՆ-ի Սաֆոլք քաղաքի Վիրջինիայի մոդելավորման և սիմուլյացիոն կենտրոնում կայացած ՆԱՏՕ-ի Հեռավար ուսուցման ֆորումին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---