ՀՀ ԶՈւ հեռավար ուսուցման ծրագիրն առաջին մրցանակն է ստացել ՆԱՏՕ-ի ֆորումում

ՀՀ ԶՈւ հեռավար ուսուցման ծրագիրն առաջին մրցանակն է ստացել ՆԱՏՕ-ի ֆորումում

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը՝ նախարարությունում գործող «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի տեղեկատվական կառավարման համակարգի և «ԳլոբալՆեթ» ծրագրի համակարգող Դավիթ Ղազարյանի գլխավորությամբ, մասնակցել է ԱՄՆ-ի Սաֆոլք քաղաքի Վիրջինիայի մոդելավորման և սիմուլյացիոն կենտրոնում կայացած ՆԱՏՕ-ի Հեռավար ուսուցման ֆորումին, հայտնում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ֆորումի ընթացքում աշխատանքային խումբը ներկայացրել է իր նվաճումները հեռավար ուսուցման բնագավառում: Ֆորումի շրջանակում անցկացված Հեռավար ուսուցման դասընթացների մրցույթ-ցուցադրությանը ներկայացված ՀՀ Զինված ուժերի անձնակազմի համար մշակված հեռավար ուսուցման դասընթացի ծրագիրը նվաճել է առաջին պատվավոր մրցանակը:

Մրցույթ-ցուցադրության 11 մասնակիցների թվում են եղել ՆԱՏՕ-ի անդամ-երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆինլանդիան, Թուրքիան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կառույցները՝ ՆԱՏՕ-ի դպրոցը, ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջը և այլն։ Ներկայումս ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը համագործակցության աշխատանքներ է տանում ՆԱՏՕ-ի վերափոխումների հրամանատարության, «Գործընկերություն հանուն խաղաղության» կոնսորցիումի հետ։ Հեռավար ուսուցման ծրագրերի մշակման գործընթացին իր աջակցությունն է ցուցաբերում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը։

Միջազգային մրցույթում լավագույնը ճանաչված հեռավար ուսուցման դասընթացի ծրագիրն արդեն իսկ ներդրված է ՀՀ ԶՈւ անձնակազմի կրթական և ուսումնական ծրագրերում:

Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի թվով չորրորդ 2014-2016թթ. ծրագիրը հաջողությամբ իրականացվում է, շուտով կմեկնարկի 2017-2018թթ. ԱԳԳԾ մշակման միջգերատեսչական գործընթացը։

Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային համագործակցությունը զարգանում է անվտանգության խնդիրների շուրջ քաղաքական երկխոսության, պաշտպանական բարեփոխումների, արտակարգ իրավիճակներին արձագանքման պլանավորման, «Գիտություն հանուն խաղաղության», Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման միջազգային գործողություններին Հայաստանի մասնակցության միջոցով: Սերտ համագործակցություն է ընթանում նաև Զինված ուժերի ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության և բարեվարքության ամրապնդման ոլորտներում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---