Հնդկական ընկերությունը պատրաստ է 20 մլն եվրո ներդնել ՀՀ-ում գործարանի շինարարության մեջ

Հնդկական ընկերությունը պատրաստ է 20 մլն եվրո ներդնել ՀՀ-ում գործարանի շինարարության մեջ

PanARMENIAN.Net - Հնդկական ընկերությունը պատրաստ է 20 մլն եվրո ներդնել ՀՀ-ում կենսադիզելային վառելիքի գործարանի շինարարության համար: Այդ մասին լրագրողներին է ասել Երևանի Առևտրա-արդյունաբերական պալատի տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը:

«Եթե պայմանավորվածություն ձեռք բերվի, նախագիծը կիրականացվի առավելագույն սեղմ ժամկետում»,-ասել է Ալեքսանյանը, հայտնում է ԱՌԿԱ-ն:

Նա չի նշել տեղական որ ընկերություններն են մասնակցելու նախագծին:

«Պատվիրակության կազմը մեծ հույսեր է ներշնչում: Ըստ նախնական քննարկումների, նրանք պատրաստ են խոշոր ներդրումներ անել ՀՀ մի քանի ոլորտներում: Մեր երկիրը հետաքրքրում է հնդիկ գործարարներին որպես ԵՏՄ անդամ, ինչպես նաև հարևան երկրների հետ կապերի առումով»,-ասել է Ալեքսանյանը:

Հայաստանում է գտնվում է Հնդկաստանի ԱԱՊ ֆեդերացիայի պատվիրակությունը, որի կազմում 11 ընկերություն է ընդգրկված գյուղատնտեսության, գյուղմթերքի վերամշակման, շինարարության, հյուրանոցային բիզնեսի ոլորտներից:Պատվիրակությունը Հայաստանում կլինի մինչև սեպտեմբերի 30-ը:

Ընթերցեք նաև. Հնդկաստանում ՀՀ հյուպատոս. Բոլիվուդը պետք է ֆիլմ նկարահանի Հայաստանում

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---