Հնդկաստանում ՀՀ հյուպատոս. Բոլիվուդը պետք է ֆիլմ նկարահանի Հայաստանում

Հնդկաստանում ՀՀ հյուպատոս. Բոլիվուդը պետք է ֆիլմ նկարահանի Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանը կկարողանա մեծ թվով հնդիկ զբոսաշրջիկների հետաքրքրել, եթե Բոլիվուդը գոնե մեկ ֆիլմ նկարահանի այնտեղ: Այսպիսի կարծիք է հայտնել Հնդկաստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Եշվարան Շիվկումարը:

«Հայաստանը հիասքանչ է, և եթե Բոլիվուդն այստեղ գոնե մեկ ֆիլմ նկարահաներ, բազում հնդիկներ կայցելեին երկիր: Ես ընդհանրապես կարծում եմ, որ Հայաստանն ավելի գրավիչ է զբոսաշրջիկների համար, քան Եվրոպան»,-ասել է Շիվկումարը լրագրողներին ՀՀ ԱԱՊ և Հնդկաստանի ԱԱՊ ֆեդերացիայի միջև գործակցության խորացման մասին համաձայնագրի ստորագրումից հետո, գրում է «Նովոստի Արմենիան»:

Ըստ Շիվկումարի, հնդկական բիզնեսը չափազանց հետաքրքրված է Հայաստանով:

«Ստորագրված համաձայնագիրը թույլ կտա ընդլայնել առևտրային կապերը, ինչպես նաև հարաբերություններ հաստատել գործարարների միջև: Հնդկաստանը շահագրգռված է ներդրումներ կատարել Հայաստանի ՏՏ, ենթակառուցվածքների, զբոսաշրջության ոլորտներում»,-պասել է Շիվկումարը:

Ըստ նրա, Հայաստանը հետաքրքրում է Հնդկաստանին ոչ միայն որպես առանձին երկիր, այլ նաև որպես կամուրջ դեպի ԵՏՄ և Արևելյան Եվրոպայի երկրների շուկաներ: Նա հիշեցրել է, որ կան հնդկական ընկերություններ, որոնք հաջողության են հասել Հայաստանում:

Հայաստանում է գտնվում է Հնդկաստանի ԱԱՊ ֆեդերացիայի պատվիրակությունը, որի կազմում 11 ընկերություն է ընդգրկված գյուղատնտեսության, գյուղմթերքի վերամշակման, շինարարության, հյուրանոցային բիզնեսի ոլորտներից:Պատվիրակությունը Հայաստանում կլինի մինչև սեպտեմբերի 30-ը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---