3 հոկտեմբերի 2016 - 13:04 AMT
Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել է արտգործնախարար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Էդվարդ Նալբանդյանին վերանշանակել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնում.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Էդվարդ Նալբանդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար»,- ասված է նախագահի որոշման տեքստում:

Էդվարդ Նալբանդյանը ՀՀ արտաքին գործերի նախարար է նշանակվել 2008 թվականի ապրիլի 15-ին: Նա աշխատել է Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունների կազմում:

Կարդացեք նաև՝Արմեն Գևորգյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար, Խաչատուրովն՝ ԱԱԽ քարտուղար

Վիգեն Սարգսյանը՝ ՀՀ պաշտպանության նոր նախարար