Վիգեն Սարգսյանը՝ ՀՀ պաշտպանության նոր նախարար

Վիգեն Սարգսյանը՝ ՀՀ պաշտպանության նոր նախարար

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ վերջնականապես ձևավորել ՀՀ նոր կառավարությունը:

ՀՀ պաշտպանության նոր նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը՝ Սեյրան Օհանյանի փոխարեն:

Վիգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում 2011-ից: 1995-1998-ը եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական, ապա խորհրդական։ 2000- 2003-ը ծառայել է ՀՀ զինված ուժերում, ՀՀ պաշտպանության նախարարի ռեֆերենտ է եղել։ 2003-2009-ը ՀՀ նախագահի օգնական։ 2009-2011-ը եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Յուրի Խաչատուրովը՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Մովսես Հակոբյանը:

Մովսես Հակոբյանը ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ է, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալն էր 2015-ի հունիսից։

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Գևորգյանը:

Արմեն Գևորգյանը 2016-ի հունիսի 6-ին նշանակվել էր ԱԱԽ քարտուղար:

Կարդացեք նաև՝ Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել է արտգործնախարար

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---