Մասկ. Գաղութները Մարսում հանքափոր ռոբոտները կկառուցեն

Մասկ. Գաղութները Մարսում հանքափոր ռոբոտները կկառուցեն

PanARMENIAN.Net - SpaceX ամերիկյան ընկերության ղեկավար Իլոն Մասկը Մարսի գաղութացման բազում ասպեկտներ է դիտարկել և նկարագրել Reddit AMA նստաշրջանում:

Նա ենթադրում է, որ ապաստարանները Մարսի առաջին բնակիչների համար կտեղակայվեն մոլորոկի ներսում, իսկ առօրյա կյանքի համար մոլորակի մակերեսին գեոդեզիական գմբեթներ կկառուցեն:

Ստորգետնյա տները կառուցելու են դրոիդները` հանքափոր ռոբոտներն ու թունել փորող ռոբոտները: Արդյունահանված ապարը կօգտագործվի մակերեսի վրա շինություններ ստեղծելու և կենսապահովման այլ նպատակների համար, գրում է Hi-tech-ը:

Բացի այդ, Մասկը պնդում է, որ ջրի որոնման համար, որն անրաժեշտ է վառելիքային ռեակցիաների համար, կօգտագործվի Dragon հատուկ կապսուլան: Heart of Gold ինքնակառավարվող տիեզերանավը նյութեր կառաքի հրթիռային վառելիքի արտադրության գործարանի հիմքերի ստեղծման համար, իսկ անձնակազմով առաջին առաքելությունը շահագործման կհանձնի ձեռնարկությունը: Դրանից հետո SpaceX-ը յուրաքանչյուր 26 ամիսը մեկ նոր առաքելություն կգործուղի Մարս, մինչև որ գաղութը սկսի լիովին ապահովել իրեն վառելիքով:

Ըստ Մասկի, Falcon 9 տիեզերանավի վերջնական տարբերակը (պայմանական այն կոչվում է Block 5) կարող է անվերջ շահագործվել պատշաճ տեխնիկական սպասարկման դեպքում, որի ստեղծման աշխատանքները կմեկնարկեն 6-8 ամիս անց:

Ընթերցեք նաև. Կարմիր մոլորակի բնակիչները

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---