ԵՄ-ն հայտարարել է ղարաբաղյան կարգավորման գործընթացի արագացման մասին

ԵՄ-ն հայտարարել է ղարաբաղյան կարգավորման գործընթացի արագացման մասին

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ակտիվացել է, այդ ուղղությամբ լուրջ ջանքեր է գործադրում Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է ԵՄ Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը:

«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ դիվանագիտական ակտիվություն է նկատվում»,-ասել է Զալբերը: Նա հավելել է, որ այս իրավիճակում հատկապես ակտիվ է Ռուսաստանը: «Թեև բեկում դեռ չկա, մենք տեսնում ենք, որ երկխոսությունը շարունակվում է»,-ասել է Զալբերը:

Ըստ նրա, հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հոկտեմբերի 23-25-ին այցելել են տարածաշրջան: Համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:

Համանախագահները մտադիր են ընթացիկ տարվա դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակում հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ քննարկելու երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպումն ամենակարճ ժամկետներում կազմակերպելու հարցը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---