Իլոն Մասկը ներկայացրել է «արևային տանիք» մարտկոցը (վիդեո) 29 հոկտեմբերի 2016 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը Լոս Անջելեսում կայացած խորհրդաժողովում ներկայացրել է տանիքի մեջ ինտեգրվող արևային մարտկոցները: Պրոդուկտը ստացել է «արևային տանիք» (Solar Roof) անվանումը: Մարտկոցը բաղկացած է տան կամ ավտոտնակի տանիքին տեղադրվող փոքր տարրերից: Ըստ Մասկի, այդպիսի մարտկոցը կարող է ամբողջությամբ ապահովել բնակիչներին էլեկտրաէներգիայով: Ընդ որում, էլեկտրաէներգիան հնարավոր կլինի ոչ միայն ծախսել, այլ նաև կուտակել: Մեծ տարողությամբ Powerwall 2 կուտակիչը նույնպես ներկայացվել է խորհրդաժողովում, գրում է Meduza-ն Engadget-ի վրա հղումով: Մասկը չի հրապարակել նոր արևային մարտկոցների գները` նշելով միայն, որ Solar Roof սարքն ավելի էժան կլինի, քան տանիքի փոխարինումն ու առանձին արևային մարտկոցների տեղադրումը: SpaceX ամերիկյան ընկերության ղեկավար Իլոն Մասկը Մարսի գաղութացման բազում ասպեկտներ է դիտարկել և նկարագրել Reddit AMA նստաշրջանում:Նա ենթադրում է, որ ապաստարանները Մարսի առաջին բնակիչների համար կտեղակայվեն մոլորոկի ներսում, իսկ առօրյա կյանքի համար մոլորակի մակերեսին գեոդեզիական գմբեթներ կկառուցեն: Ստորգետնյա տները կառուցելու են դրոիդները` հանքափոր ռոբոտներն ու թունել փորող ռոբոտները: Արդյունահանված ապարը կօգտագործվի մակերեսի վրա շինություններ ստեղծելու և կենսապահովման այլ նպատակների համար Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |