Այվազովսկու 200-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես` Երևանում17 հունվարի 2017 - 17:17 AMT PanARMENIAN.Net - 2017-ի մայիսին Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես կբացվի Երևանում: Այդ մասին հայտարարել է Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը: «Ցուցահանդեսը կգործի Հայաստանի Ագզային պատկերասրահում, մենք արդեն մոտ մեկ տարի է պատրաստվում ենք դրան: Կներկայացվի Այվազովսկու ավելի քան 70 կտավ, որոնք պահվում են պատկերասրահում, այդ թվում նրա գծանկարները, որոնք նախկինում չեն ցուցադրվել»,-ասել է Ծատուրյանը: Ըստ նրա, հատուկ ցուցահանդեսի համար Հայաստան կբերվի Այվազովսկու 16 նկար` Տրետյակովյան պատկերասրահից, Պետերգոֆի թանգարանից և Ռուսական թանգարանից, գրում է «Նովոստի Արմենիան»: Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում հուլիսի 29-ից նոյեմբերի 20-ը անցկացված մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը գերազանցել է Վալենտին Սերովի ցուցահանդեսի ռեկորդը` այն գրեթե 600.000 մարդ է այցելել: «Մենք բանակցում ենք Մխիթարյանների միաբանության հետ, որպեսզի կարողանանք Երևանում ներկայացնել Այվազովսկու «Քաոս» կտավը, որը նրա գլուխգործոցներից մեկն է համարվում: Նախատեսվում է նաև վերանորոգել բոլոր ցուցասրահները, որտեղ ցուցադրվելու են մեծ ծովանկարչի նկարները: Եթե հաջողվի ամեն ինչ անել, ինչպես ծրագրել ենք, վստահեցնում եմ, դա եզակի ցուցահանդես է լինելու»,-ասել է նա: Ըստ Ծատուրյանի, Թեոդոսիայի Այվազովսկու անվան պատկերասրահից նկարներ չեն ցուցադրվելու, քանի որ այդ աշխատանքները ցուցադրվում են միայն Ռուսաստանի տարածքում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |