Այվազովսկու ցուցահանդեսը Տրետյակովյան պատկերասրահում գրեթե 600.000 մարդ է այցելել23 նոյեմբերի 2016 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում հուլիսի 29-ից նոյեմբերի 20-ը անցկացված մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը գերազանցել է Վալենտին Սերովի ցուցահանդեսի ռեկորդը` այն գրեթե 600.000 մարդ է այցելել: «Այվազովսկու աշխատանքների ցուցադրության առաջին իսկ օրերից պարզ դարձավ, որ հանրության հետաքրքրությունն ավելի մեծ է լինելու, քան Վալենտին Սերովի հաջողված ցուցահանդեսի դեպքում: Զանգվածային աժիոտաժի բացասական հետևանքներից թանգարանին հաջողվեց խուսափել նորամուծությունների շնորհիվ: Առաջին անգամ պատկերասրահի աշխատանքում Այվազովսկու ցուցահանդեսի համար մշակվեց այցելությունների սեանսների համակարգը, ներմուծվեց տոմսերի նախնական վաճառքի մեխանիզմը թանգարանի կայքում և տոմսարկղերում»,-ասել են թանգրանաում, գրում է ՏԱՍՍ-ը: Ըստ պատկերասրահի տվյալների, Այվազովսկու աշխատանքները եկել է դիտելու 598 832 մարդ, իսկ Սերովի դեպքում` մոտ 486.000 այցելու: Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում բացված ցուցահանդեսը նվիրված էր Այվազովսկու ծննդյան 200-ամյակին: Ներկայացված է ավելի քան 200 ցուցանմուշ աշխարհի 17 թանգարանից և 6 մասնավոր հավաքածուից: Ցուցասրահներ այցելուներին թույլ են տվել մտնել 250-հոգանոց խմբերով 30 րոպե ժամանակով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա |