2016-ին ՀՀ այցելած իրանցիների թիվն ավելացել է 30%-ով 8 փետրվարի 2017 - 12:23 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի ընթացքում Հայաստան է այցելել Իրանի 188.851 քաղաքացի: Տվյալները PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայնեց Զբոսաշրջության վարչության ամփոփ վերլուծությունների բաժնի գլխավոր մասնագետ Անուշ Բաբայանը: «Նախորդ՝ 2015 թվականի համեմատ Իրանից ՀՀ այցելածների թիվն ավելացել է միանգամից 30 տոկոսով»,- տեղեկացրեց մասնագետը: 2016 թվականի հունիսի 5-ին Թեհրանում ստորագրվել է ՀՀ կառավարության և Իրանի միջև քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելության մասին փոխըմբռնման հուշագիրը: Դրանով առաջարկվում է, որ այսուհետ առանց որևէ վիզայի ձևակերպման Հայաստանի քաղաքացիները կարողանան այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն և հակառակը: Բաբայանը տեղեկացրեց, որ իրենք չունեն տվյալներ այն մասին, թե նույն ժամանակահատվածում որքան ՀՀ քաղաքացի է այցելել Իրան: Կարդացեք նաև՝ Հայկական Իրան. Երկու հարևան երկրի միջև վիզաների չեղարկման հետքերով Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |