Նախագահ. ՀՀԿ-ն մարդկանց չի խաբի, թե մեկ տարի անց ՀՀ-ն դրախտ կդառնա

Նախագահ. ՀՀԿ-ն մարդկանց չի խաբի, թե մեկ տարի անց ՀՀ-ն դրախտ կդառնա

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գալիք ընտրություներին ներկայանալու է պինդ թիմով, գործիչներով, ովքեր ժողովրդի քվեն ստանալու դեպքում պատրաստ են լինելու Մոսկվայի, Բրյուսելի, Վաշինգտոնի ամբիոններից, բոլոր հնարավոր, անհնար հարթակներից տեղ հասցնել ՀՀ ձայնը: Այս մասին ԵԿՄ 11-րդ համագումարում ունեցած ելույթում ասել է ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը.

«Այսօր Հայաստանը կանգնած է լուրջ վերափոխման, կերպարանափոխման շեմին: Իրականացնում ենք դեպի խորհրդարանական կառավարում անցնելու պրոցեսը: Մենք պարտավոր ենք այդ անցումն անցկացնել անցնցում: Այս ընթացքոմ մենք նաև պարտավոր ենք երաշխավորել կայունություն, օրինականություն»,- ասել է նա:

Երկրի ղեկավարը նշել է, որ ՀՀԿ-ն գալիք ընտրություներին ներկայանալու է պինդ թիմով, գործիչներով, ովքեր ժողովրդի քվեն ստանալու դեպքում պատրաստ են լինելու Մոսկվայի, Բրյուսելի, Վաշինգտոնի ամբիոններից, բոլոր հնարավոր, անհնար հարթակներից տեղ հասցնել ՀՀ ձայնը:

«Նրանք պատրաստ են լինելու ամենօրյա աշխատանքով Սահմանադրությունը կյանք դարձնել: Նրանք մարդկանց չեն խաբելու, չեն ասելու, որ մեկ տարի հետո Հայաստանը դարձնելու են դրախտ, չեն ասելու, որ եթե քվեն տաք իրենց, իրենք մեր ժողովրդի հոսանքն ու գազն անվճար են տալու, չեն ասելու, որ մենք երիտասարդին բանակ չենք տանալու: Նրանք ասելու են այն, ինչ ի վիճակի են լինելու անել, ասելու են, որ ամեն օր մեր երկիրն առաջ են տանելու: Մենք այդ ընտրություններին գնում ենք քաջածանոթ մարդկանցով, բայց իրականում նոր թիմով, այդ թիմի ձայնը շատ բարձր է հնչելու»,- ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ իր նախաձեռնությամբ, բայց, անշուշտ, Մանվել Գրիգորյանի համաձայնությամբ, թիմում ներառել են նաև գեներալին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՀՀԿ համապետական ցուցակի առաջին 5 համարներն են՝ Վիգեն Սարգսյան, Տարոն Մարգարյան, Արփինե Հովհաննիսյան, Արա Բաբլոյան ու Արմեն Ամիրյան:

Նախագահը հավելել է նաև, որ Ադրբեջանում ոմանք դեռ պատրանքներ ունեն, թե իբր ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը լինելու է շատ զբաղված, հետևաբար և խոցելի: «Այդ սին պատրանքներից ելնելով՝ հակառակորդը միգուցե փորձի նաև նոր սադրանքների դիմել: Մենք, անկեղծ եմ ասում, Ադրբեջանին տառապանք չենք ցանկանում, սակայն և ոչ մեկին թույլ չենք տա տենչալ մեր ժողովրդի տառապանքը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Խոսքի ավարտին նախագահը կոչ է արել երկրապահներին շարունակել վառոդը չոր պահել, քանի որ պայքարը դեռ շարունակվում է:

Կարդացեք նաև՝Ովքեր են գլխավորում ԱԺ ընտրություններում առաջադրված ուժերի համապետական ցուցակները

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---