Ովքեր են գլխավորում ԱԺ ընտրություններում առաջադրված ուժերի համապետական ցուցակները

Ովքեր են գլխավորում ԱԺ ընտրություններում առաջադրված ուժերի համապետական ցուցակները

PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին ավարտվել է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրման գործընթացը. բոլոր կուսակցություններն ու դաշինքները ներկայացրել են իրենց ընտրացուցակները ԿԸՀ:

Այսպիսով, ՀՀ խորհրդարանական ընտրություններին առաջադրվել է 4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը:

ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին 5 համարներն են՝ Վիգեն Սարգսյան, Տարոն Մարգարյան, Արփինե Հովհաննիսյան, Արա Բաբլոյան ու Արմեն Ամիրյան:

«Ծառուկյան» դաշինքի կազմում են ԲՀԿ-ն ու ժամանակին նրանից առանձնացած, հիմա՝ վերամիավորված Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունը: Ցուցակը գլխավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երկրորդ համարը «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական շտաբի պետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն է, երրորդը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն է, չորրորդը Վարդան Բոստանջյանն է, հինգերորդը՝ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

ԵԼՔ-ը երեք ընդդիմադիրների դաշինք է և միավորում է «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները: Համամասնական ցուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը, ցուցակի երկրորդ համարը Արամ Սարգսյանն է, երրորդը` Նիկոլ Փաշինյանը:

Սեյրան Օհանյան-Րաֆֆի Հովհաննիսյան-Վարդան Օսկանյան դաշինքի 148 հոգանոց ցուցակը գլխավորում է նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 2-րդ հորիզոնականում «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանն է, երրորդը՝ Վարդան Օսկանյանը: Չորրորդ հորիզոնականում Էլինար Վարդանյանն է: Դաշինքի առանցքային դեմքերից մեկը՝ «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, զբաղեցնում է ընդամենը 11-րդ հորիզոնականը:

ՀՅԴ ցուցակի առաջին հնգյակն ունի հետևյալ տեսքը՝ Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան, Դավիթ Լոքյան, Արմենուհի Կյուրեղյան և Լևոն Մկրտչյան:

Վերածնված ՕԵԿ-ի ցուցակում անակնկալներ չկան. կուսակցության համամասնական ընտրացուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը: Երկրորդ հորիզոնականում ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն է, երրորդ տեղում՝ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, չորրորդ և հինգերորդ տեղերում՝ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Իշխան Խաչատրյանը:

«Ազատ դեմոկրատների» ցանկը գլխավորում է Խաչատուր Քոքոբելյանը, նրան հաջորդում են՝ Հրանտ Բագրատյան, Ստյոպա Սաֆարյան, Անահիտ Բախշյան, Մասիս Այվազյան:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության և «Հայաստանի Ժողովրդական» կուսակցության դաշինքի համամասնական ցուցակը գլխավորելու է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ցուցակում երկրորդ համարն է Ստեփան Դեմիրճյանը, երրորդ՝ Լևոն Զուրաբյանը, այնուհետև՝ Զոյա Թադևոսյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը:

Հայաստանի Կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Տաճատ Սարգսյանը, երկրորդ տեղում է Վազգեն Սաֆարյանը, ապա՝ Գագիկ Մանուկյանը, Մառա Շահինյանը, Համլետ Դանիելյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---