3 մարտի 2017 - 10:36 AMT
Հայ մարմնամարզիկները նոր մարզագործիքներ կունենան

Մարզմնամարզության միջազգային ֆեդերացիան Հայաստանի մարզմնամարզության ֆեդերացիային կտրամադրի նոր մարզագործիքներ: Այս մասին հայտնել է ազգային ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը:

«Մենք դրան վաղուց էինք սպասում: Միջազգային ֆեդերացիան հայտնեց, որ մենք կարող ենք ստանալ ֆրանսիական Gymova ապրանքանիշի արտադրության նոր գործիքներ` պտտաձող, զուգափայտ, օղակ և հարթակ ազատ վարժությունների համար:

Մեզ մնում է միայն բերել այդ գործիքները Հայաստան: Հուսով ենք, որ Հայաստանի ազգային օիլմպիական կոմիտեն կաջակցի այդ խնդրի լուծման հարցում»,- ասել է Ազարյանը, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

2016-ի Օլիմպիական խաղերից առաջ PanARMENIAN.Net ը զրուցել էր մարզմանարզության գլխավոր մարզչի ու մարզիկների հետ, իսկ PAN Photo-ն լուսանկարել էր հին, մաշված գործիքներն ու մարզման գրեթե անմխիթար պայմանները: