«Ծառուկյան» դաշինքից պատգամավորներ. «Ինքնաբացարկ չենք ներկայացրել»

«Ծառուկյան» դաշինքից  պատգամավորներ. «Ինքնաբացարկ չենք ներկայացրել»

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ի ընտրություններին «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը հայտարարել է, որ անձամբ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել և չի պատկերացնում՝ իր անունն ինչպես կարող էր հայտնվել պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկում։

Մայիսի 2-ին մի քանի տասնյակ ընտրված պատգամավոր, 9-ը՝ ՀՀԿ-ից, 3-ը՝ ՀՅԴ-ից, 23-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, հրաժարվել են մանդատներից: Համապատասխան ցանկը հրապարակել է ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

«Չեմ կարող ասել՝ իմ անունն ինչպես է այնտեղ հայտնվել։ Ասել եմ և հիմա էլ կարող եմ կրկնել, որ ամսի 2-ից՝ ընտրությունների օրվանից, տանը հիվանդ պառկած եմ, ոտքս ցավում է, չեմ կարողանում քայլել։ Մինչև հիմա դուրս չեմ եկել»,- ասել է Ազիզյանը, գրում է Panorama.am-ը։

Նա հավաստիացրել է, որ ինքնաբացարկի դիմումը նույնիսկ չի էլ տեսել։

Հարցին՝ քննարկե՞լ է այս հարցը Գագիկ Ծառուկյանի հետ, Ազիզյանը բացասական պատասխան է տվել։

Նա հավելել է. «Պատրաստվում եմ բողոքարկել։ Եթե բողոքարկման ժամկետը մինչև այսօրվա 15։00-ն է, ապա մինչ այդ անպայման բողոքարկելու եմ»։

«Ծառուկյան» դաշինքով ընտրություններին մասնակցած Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը նույնպես տեղյակ չէ, որ իր անունից ինքնաբացարկի դիմում է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

«Նախ, առաջինը՝ մանդատից չեմ հրաժարվել, երկրորդը՝ եթե դիմում չեմ գրել, ոնց կարող է իմ անունը լինել: Անհասկանալի է՝ ով է ինձնից դիմում վերցրել: Չգիտեմ, ես տեղյակ չեմ, ինձ էլ զանգում, հարցեր են տալիս, որից ես իրոք անտեղյակ եմ: Եթե ինքնաբացարկ չեմ ներկայացրել, տարածքում հաղթել եմ», - պարզաբանել է նա, գրում է Armtimes.com-ը:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---