35 ընտրված պատգամավոր հրաժարվել է մանդատից, Արփինե Հովհաննիսյանն ու Աշոտյանը գնում են ԱԺ

35 ընտրված պատգամավոր հրաժարվել է մանդատից, Արփինե Հովհաննիսյանն ու Աշոտյանը գնում են ԱԺ

PanARMENIAN.Net - Մի քանի տասնյակ ընտրված պատգամավոր, 9-ը՝ ՀՀԿ-ից, 3-ը՝ ՀՅԴ-ից, 23-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, հրաժարվել են մանդատներից:

Համապատասխան ցանկը հրապարակել է ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

Հրաժարականի դիմումներ ներկայացրած ՀՀԿ-ականներն են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ապագա պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Կարեն Բոթոյանը, Սամվել Սանամյանը, Առուշ Առուշանյանը:

Ընդ որում, մանդատից հրաժարվելու մասին չեն հայտարարել ներկայիս արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որոնք, ըստ այդմ, կհայտնվեն ԱԺ-ում:

Համապատասխան դիմում են ներկայացրել նաև ՀՅԴ-ական նախարարներ Դավիթ Լոքյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը:

Առավել կտրուկ կփոխվի «Ծառուկյան» դաշինքի պատգամավորական կազմը՝ 31 պատգամավորից մանդատից հրաժարվել է 23-ը: Նրանք են Արարատ Զուրաբյանը, Արթուր Մանուկյանը, Սամվել Ադամյանը, Սերգեյ Բագրատյանը, Վազգեն Պողոսյանը, Նապոլեոն Ազիզյանը, Հրանտ Դավթյանը, Վահան Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը, Մանուկ Սուքիասյանը, Լյովա Խաչատրյանը, Խաչիկ Մանուկյանը, Արմեն Ավետիսյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Արթուր Մամոյանը, Ալիկ Եղիկյանը, Արման Աբովյանը, Արտյոմ Ծառուկյանը, Մարգարիտա Հովսեփյանը, Նարինե Առաքելյանը, Արայիկ Կեսոյանը, Կարեն Առաքելյանը, Սամվել Ժորայի Ալեքսանյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---