Հետազոտություն. Հայերի 42%-ը հակաբեղմնավորիչների օգտագործումն անբարոյական է համարում

Հետազոտություն. Հայերի 42%-ը հակաբեղմնավորիչների օգտագործումն անբարոյական է համարում

PanARMENIAN.Net - Հայերի 42%-ը հակաբեղմնավորիչների օգտագործումն անբարոյական է համարում: Այդպիսի տվյալներ են բերվում Pew Research Center հետազոտական կենտրոնի անցկացրած սոցիալական հայացքների ու բարոյականության նոր հետազոտությոն մեջ:

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 18 երկրում առաջարկվել է գնահատել հանրության շրջանում ընդունված վարվելակերպի տարբեր դրսևորումներն ըստ «բարոյապես ընդունելի», «անբարոյական» կամ «բարոյականության հարցերին չառնչվող» լինելուն:

Հայաստանում հարցման մասնակիցների 96%-ն անբարոյական է համարում թմրանյութերի օգտագործումն ու մարմնավաճառությունը, իսկ 42%-ը նշել է, որ դեմ է հակաբեղմնավորիչների օգտագործմանը: Վրաստանում և Էստոնիայում, օրինակ, այդ ցուցանիշը 36% և 5% է համապատասխանաբար:

Հարցման մասնակիցների 56%-ը նշել է, որ հղիության արհեստական ընդհատումը բոլոր դեպքերում կամ մեծամասամբ պետք է օրինականացված լինի, այդպիսի պատասխան տվածների մեծամասնությունը կանայք են: Մինչդեռ, հարցվածների 69%-ն աբորտը համարում է անբարոյական:

Հարցման մասնակիցների 67%-ը հայտարարել է, որ գերադասում է այնպիսի ամուսնություն, որտեղ զույգը կիսում է տնային աշխատանքը, հոգածությունը երեխաների մասին և տնային պարտականությունները: Սակայն, 82%-ը համարում է, որ կինը պետք է միշտ ենթարկվի ամուսնուն: Կանայք շատ ավելի հազվադեպ են համամիտ եղել այս գաղափարին:

Հարցման մասնակից 18 երկրից 12-ի մասնակիցների մեծամասնությունը համաձայն է այն պնդմանը, որ կանայք բարոյական պատասխանատվություն են կրում հանրության առջև և պետք է երեխաներ լույս աշխարհ բերեն: Հայաստանում այդ կարծիքին է հարցվածների 82%-ը:

Բացի այդ, հայերի մեծ մասը՝ 53%-ը, համարում է, որ տղամարդիկ աշխատանք ստանալու ավելի շատ իրավունք ունեն աշխատատեղերի սահմանափակ լինելու դեպքում, քան կանայք:

Ընթերցեք նաև. ՀՀ-ն առավել հավատացյալ, ռուսամետ ու ԽՍՀՄ-ը կարոտող երկրներից

Photo. ThinkProgress
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---