ՀՀ մարմնամարզիկները մասնակցում են ակումբային ԵԱ-ներին

ՀՀ մարմնամարզիկները մասնակցում են ակումբային ԵԱ-ներին

PanARMENIAN.Net - Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը շարունակում է հանդես գալ Բունդեսլիգայում: Օրեր առաջ Դավթյանը «Շտրաուբենհարդտ» ակումբի կազմում մասնակցել է Գերմանիայի առաջնության առաջին տուրին և իր թիմին բերել չորս միավոր (օղակներ վարժություն` 14.2).

«Մի քանի օրից կմեկնեմ մասնակցելու առաջնության երրորդ տուրին, իսկ երկրորդը բաց կթողնեմ: Առաջնությունը շարունակվելու է մինչև դեկտեմբեր: Կմասնակցեմ այնքան ժամանակ, որքան հրավիրեն: Մրցաշրջանի մի մասն անցկացվում է Եվրոպայի, մյուսը` աշխարհի առաջնությունից հետո»,- ասել է Դավթյանը, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանն էլ հայտնել է, որ այս օրերին միջազգային հարթակում հանդես է գալիս նաև Արթուր Դավթյանը (բազմամարտ): Նա մասնակցում է Ֆրանսիայի առաջնությանը:

Կարդացեք նաև՝ ՀՀ 3 մարմնամարզիկ կմասնակցի Դետյատինի գավաթի խաղարկությանը

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---