ՀՀ 3 մարմնամարզիկ կմասնակցի Դետյատինի գավաթի խաղարկությանը

ՀՀ 3 մարմնամարզիկ կմասնակցի Դետյատինի գավաթի խաղարկությանը

PanARMENIAN.Net - Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնել է Ռուսաստան` մասնակցելու Ալեքսանդր Դետյատինի գավաթի միջազգային խաղարկությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշել է, որ այս անգամ փորձարկելու են երիտասարդներին:

Թիմի կազմում ընդգրկված են Արթուր Ավետիսյանը (լուսանկարում), Ժորա Սմբատյանը և Գագիկ Խաչիկյանը (երեքն էլ` բազմամարտ), հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Ավետիսյանը և Սմբատյանը հանդես կգան թիմային պայքարում, իսկ Խաչիկյանը` անհատականում:

Հայ մարմնամարզիկները կմեկնարկեն մայիսի 19-ին:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ից 4 լողորդ կմեկնի Աշխարհի առաջնություն

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---