Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն![]() 20 մայիսի 2017 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Մինսկում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը, եզրափակիչ գոտեմարտում 5:0 հաշվով հաղթելով ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին, նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Մարտական սամբոյում Հարություն Սարգսյանը (57 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: Մայիսի 19-ից 22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվում է Սամբոյի Եվրոպայի տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի առաջնությունը, որին մասնակցում են 29 պետության մոտ 300 մարզիկ-մարզուհի: Մայիսի 18-ին մրցավայր է մեկնել նաև Հայաստանի պատվիրակությունը, որում ընդգրկված է 18 մարզիկ: Կարդացեք նաև՝ ՀՀ ուշուիստները 8 մեդալ են ապահովել ԵԱ-ում Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |