ՀՀ ուշուիստները 4 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել ԵԱ-ում

ՀՀ ուշուիստները 4 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Թբիլիսիում ավարտված ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչև 18 տարեկաններ) և պատանիների (մինչև 16 տարեկաններ) առաջնության մրցումային վերջին օրը հայ ուշուիստները եզրափակչի չորս գոտեմարտից երեքում հաղթանակ են տարել:

Ոսկե մեդալ են նվաճել՝ Արսեն Բաղրյանը (48 կգ, պատանիներ), Վարդան Դանիելյանը (56 կգ, երիտասարդներ) և Հայկ Գասպարյանը (56 կգ, մեծահասակներ): Ռեբեկա Բալասանյանն արժանացել է արծաթե մեդալի (65 կգ, երիտասարդներ):

Հայաստանի հավաքականը ներկայացնում էր 14 ուշուիստ ցինդա (7 մարզիկ), տաոլու (շարժողական վարժությունների համալիր, 5) և վին-չուն (2) դիսցիպլիններում: Ընդհանուր առմամբ մեր հավաքականը նվաճել է 4 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Մայիսի 20-ին կկայանա պարգևատրման և մրցաշարի փակման արարողությունը, գրում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի կայքը:

«Ընդհանուր առմամբ, գոհ եմ մեր մարզիկների ելույթներից մենք առաջին անգամ հանդես եկանք ավանդական, ոչ թե սպորտային ուշուում (սանդա): Արդյունքներն իրենցն ասում են:

Հիմա կպատրաստվենք Ունիվերսիադային (Թայբեյ, օգոստոսի 19-ից 30-ը) և աշխարհի առաջնությանը (Կազան, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը): Ունիվերսիադային մենք երկու մարզիկ կունենանք, իսկ աշխարհի առաջնությանը նախատեսում ենք հանդես գալ նվազագույնն ութ մարզիկով», - ասել է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը:

Մրցաշարին մասնակցում էր ավելի քան 800 մարզիկ մայրցամաքի 28 երկրից:

Կարդացեք նաև՝ Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---