ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կանչվել է պետքարտուղարություն

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կանչվել է պետքարտուղարություն

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կանչվել է պետքարտուղարություն՝ քննարկելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վաշինգտոնյան այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների հանդեպ բռնության դեպքը: Այս մասին Foxnews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ անդրադառնալով նախորդ շաբաթ Վաշինգտոնում Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացրած բռնություններին:

Նա նշել է, որ Քարտուղարությունը տեղի ունեցածն ուղղակի անընդունելի է գնահատել:

«Ընթանում է քննություն: Մենք կսպասենք և կտեսնենք, ինչ է պարզելու քննությունը: Բայց մենք հայտնել ենք Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցածի վերաբերյալ մեր վրդովմունքը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը, մեջբերում է Panorama.am-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները Վաշինգտոնում հարձակվել են հայ, քուրդ ու եզդի խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Էրդողանի այցի դեմ։The Armenian Weekly-ի հաղորդմամբ, բախման արդյունքում ցուցարարները ստացել են լուրջ վնասվածքներ ու հարձակումից հետո նրանց վրա արյան հետքեր են եղել։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ ծայրահեղ ծանր:

Կարդացեք նաև՝Վաշինգտոնում Էրդողանն անձամբ է հետևել խաղաղ ցուցարարների հանդեպ բռնության իրագործմանը (վիդեո)

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---