Վաշինգտոնում Էրդողանն անձամբ է հետևել խաղաղ ցուցարարների հանդեպ բռնության իրագործմանը (վիդեո)

Վաշինգտոնում Էրդողանն անձամբ է հետևել խաղաղ ցուցարարների հանդեպ բռնության իրագործմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեքենայում նստած անձամբ է հետևել խաղաղ ցուցարարների նկատմամբ իր ու այդ երկրում Թուրքիայի դեսպանատան անվտանգության աշխատակիցների կողմից բռնությունների իրականացմանը: Այս է վկայում «Ամերիկայի ձայնի» հրապարակած տեսանյութը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է թիկնապահներից մեկն ինչ-որ բան ասում մեքենայում նստած Էրդողանին, երբ ակցիայի մասնակիցները բացականչում էին «մարդասպան Էրդողան»: Քիչ անց թիկնապահները հարձակվում են խաղաղ ցուցարարների վրա և բռնություն գործադրելով՝ ցրում ցույցը:

Ավելի ուշ Էրդողանը դուրս է եկել մեքենայից ու որոշ ժամանակ հետևել ծեծկռտուքին, ապա շարժվել դեպի դեսպանի նստավայրը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները Վաշինգտոնում հարձակվել են հայ, քուրդ ու եզդի խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Էրդողանի այցի դեմ։The Armenian Weekly-ի հաղորդմամբ, բախման արդյունքում ցուցարարները ստացել են լուրջ վնասվածքներ ու հարձակումից հետո նրանց վրա արյան հետքեր են եղել։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ ծայրահեղ ծանր:

Կարդացեք նաև՝ Սենատոր Մաքքեյնն առաջարկել է վտարել ԱՄՆ-ից Թուրքիայի դեսպանին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---