Մանչեսթերի ահաբեկչությանը մեղսակցության կասկածանքով ձերբակալված կա23 մայիսի 2017 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Մանչեսթերի ոստիկանությունը հաստատել է, որ 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել Մանչեսթերում մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությանը մեղսակից լինելու կասկածանքով: «Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Արենայի» միջադեպին, մենք կարող ենք հաստատել, որ մեզ հաջողվել է ձերբակալել 23-ամյա մի երիտասարդի Մանչեսթերի հարավում»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ Manchester Evening News-ը հայտնել էր, որ ահաբեկչական գործողության առնչությամբ մի քանի անձ է ձերբակալվել: Այդ տեղեկատվությունը իշխանությունների կողմից չի հաստատվել: Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ Մանչեստեր Արենայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի կապակցությամբ, որն ավելի քան երկու տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան ու բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել: Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ մոտ 60-ը: Ընթերցեք նաև՝ Պայթյուն վերջին ակորդի ժամանակ. Ինչն է հայտնի մանչեսթերյան ահաբեկչության մասին, ինչը՝ դեռ ոչ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |