Կոմիտասի թանգարանում բացվել է գերմանացի նկարչուհի Յուտա Բոշի ցուցահանդեսը

Կոմիտասի թանգարանում բացվել է գերմանացի նկարչուհի Յուտա Բոշի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Կոմիտասի անվան թանգարանում «Ավրորա» նախաձեռնության շրջանակում բացվել է գերմանացի նկարչուհի Յուտա Բոշի ցուցահանդեսը, որին ոգեշնչել է ստեղծագործելու Կոմիտասի երաժշտությունը:

«Ես սիրահարվեցի Կոմիտասի երաժշտությանը: Հատկապես տպավորված եմ նրա փոքր գործերով, որոնց հիմքում Կռունկն է: Երբ սիրահարված ես, բացում ես սիրտդ: Ես սրտով եմ լսել Կոմիտասի երաժշտությունը, ես լսել եմ իմ օրգանիզմի ամեն մի բջիջով, երաժշտությունը շատ խորն եմ ընկալել: Դա ինձ երջանկություն և թեթևություն պարգևեց»,-ասել է նկարչուհին:

Թանգարանում ներկայացված են Բոշի մի շարք գործեր, կատարված կարմիր գույներով: Կոմիտասի անվան քառյակը կատարեց մեծ կոմպոզիտորի 10 ստեղծագործություն, իսկ Նուբար Աֆեյանի դուստրը՝ Ելենան, 11-րդ դարի ստեղծագործություն կատարեց Կոմիտասի մշակմամբ:

Միջոցառմանը ներկա էին «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մատիաս Քիսլերը:

Մայիսի 28-ին երեկոյան հայտնի կդառնա Aurora Prize for Awakening Humanity մրցանակի երկրորդ մրցանակակիրը: Հավակնորդները 5-ն են:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և 1 միլիոն դոլարի նվիրատվությամբ «Ավրորա» մրցանակն ստեղծվել են Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---