12  30.05.17 - Ավիշայ Քոեն Տրիոյի երևանյան համերգին նվիրված մամուլի ասուլիս

Ավիշայ Քոենը՝ երևանյան համերգի մասին. «Իմպրովիզներ են լինելու»

Ավիշայ Քոենը՝ երևանյան համերգի մասին. «Իմպրովիզներ են լինելու»

PanARMENIAN.Net - Իսրայելցի հանրաճանաչ ջազ կոնտրաբասահար Ավիշայ Քոենը մայիսի 31-ին Երևանում կայանալիք համերգին խոստանում է բազմաթիվ «իմպրովիզներ»։ Այս մասին մայիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ինքը՝ երաժիշտը:

«Հանդիսատեսին կներկայացնեմ իմ բոլոր սիրված ստեղծագործությունները, բայց ամենակարևորն այն է, որ բազմաթիվ իմպրովիզներ են լինելու, և անգամ ես չգիտեմ, թե ինչ եմ ներկայացնելու։ Ես այնքան տարբեր ոճերի երաժշտություն եմ լսում և ոգեշնչվում, որ հենց դրանից գալիս է երաժշտության մեջ փոփոխություններ անելու ձգտումը»,- ասել է նա, գրում է A1plus.am-ը։

Ավիշայ Քոենը ելույթով հանդես կգա Երևանում իր եռյակի և նվագախմբային նախագծով՝ An Evening with Avishai Cohen ծրագրի շրջանակում:Սա համաշխարհային ճանաչում ունեցող երաժշտի առաջին այցն է Հայաստան: Համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում։

Ավիշայ Քոենը ծնվել է Երուսաղեմում։ Երաժշտությամբ զբաղվել է վաղ տարիքից, սկսել է դաշնամուրից։ Նրա համար ճակատագրական էր 1992 թվականին ծնողների հետ Նյու Յորք տեղափոխությունը։ Այստեղ բանվոր է աշխատել շինարարության վրա, բայց երաժշտական տաղանդը դուրս չի մնում երաժշտասերների ուշադրությունից։ Կամաց-կամաց հայտնիություն է ձեռք բերում։ Համագործակցել է նաև դաշնակահար Դանիլո Պերեսի, Գրեմմիի դափնեկիր Չիկ Կորեայի հետ։

Կարդացեք նաև՝ Բասի արքան Երևանում. Ով է Ավիշայ Քոենը և ինչու չի կարելի բաց թողնել նրա համերգը

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---