Տուգանքներ և պարգևավճարներ. Ինչպես է աշխարհը պայքարում ծխելու դեմ

Տուգանքներ և պարգևավճարներ. Ինչպես է աշխարհը պայքարում ծխելու դեմ

PanARMENIAN.Net - Հայաստանում մտադիր են արգելել ծխելը հասարակական վայրերում: Օրենքը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի արդեն 2017-ի նոյեմբերին: Դա թույլ կտա կրճատել ծխողների քանակը երկրում 30-40 տոկոսով: Դիտարկվում է նաև հարկերի հնարավոր բարձրացումը ծխախոտային արտադրանքի համար, որի արդյունքում ծխախոտի գինը կաճի: PanARMENIAN.Net ը պատմում է, թե ինչպես են պայքարում ծխելու դեմ այլ երկրներում:

ԱՄՆ. բուժապահովագրություն

2010-ի հունվարի 1-ից ԱՄՆ 29 նահանգում ուժի մեջ է մտել ծխելու արգելքը ռեստորաններում, ԱՄՆ 26 նահանգում՝ արգելվում է ծխել բարերում: Հանրային վայրերում, լողափերում, զբոսայգիներում և Թայմս սքվերում ծխելու համար տուգանքը 50 դոլար է: Բուժապահովագրության արժեքը ծխողների համար մի քանի անգամ թանկ է, ինչը նրանց հանրության աչքում դարձնում է շռայլող, իսկ յուրաքանչյուր նահանգում կան նաև տարբեր սահմանափակումներ ծխողների համար:

Շվեդիա. պարգևավճարներ և կրթաթոշակներ

Շվեդիայում ծխելու խնդրին համալիր են մոտենում: Այդ երկրում ծխախոտն աշխարհում անենաթանկերից է, իսկ վերադասը բավականին մեծ պարգևավճարներ է հանձնում այն աշխատակիցներին, որոնց հաջողվել է հրաժարվել ծխախոտից: Եվ նույնիսկ ուսանողը, որը հավակնում է կրթաթոշակի, պետք է առաջին հերթին ձերբազատվի այդ վնասակար սովորությունից:

Սինգապուր. հարկեր, արգելքներ, գովազդ ու սարսափազդու լուսանկարներ

Սինգապուրում ծխախտոի դեմ պայքարում են ավելի քան 30 տարի: Այդ ընթացքում ծխախոտի սպառումը երկրում հաջողվել է նվազեցնել ավելի քան 3 անգամ: Այս երկրում ծխելն արգելված է գրեթե ամենուր. բարերում, ռեստորաններում, կանգառներում, գիշերային ակումբներում, զբոսայգիներում, բնակելի շենքերի հարևանությամբ: Տուգանքները ևս զգալի են՝ $200-1000: Երկրում արգելված է ծխախոտի գովազդը և բարձր հարկ է սահմանված ծխախոտի համար՝ մեկ տուփի արժեքը սկսվում է $8-ից: Իսկ ծխախոտի տուփերի վրա պատկերված լուսանկարները սարսափեցնում են. սարսափելի խոցերը էնֆիզեմայից, ծխողների սև ու փտած ատամները, զարգացման պաթոլոգիաներով մանուկները:

Իռլանդիա. ծխեք փաբերում և բանտերում

Իռլանդիայում 2004-ի մարտին առաջինն աշխարհում շրջանառության մեջ է դրել ծխելու արգելքը փակ տարածքներում, որտեղ աշխատում են մարդիկ, ինչպես նաև հանրային վայրերում, այդ թվում ռեստորաններում, փաբերում և սրճարաններում: Ծխել թույլատրվում է հատուկ սահմանված տեղերում՝ հյուրանոցներում, բանտերում, ինտերնատներում ու հոգեբուժական կլինիկաներում: Արգելքը խախտողները նաև տուգանք են վճարում՝ €3000:

Նիդերլանդներ. $200 ծխելուց հրաժարվելու համար

Հոլանդիայի ցանկացած քաղաքացի, որը հրաժարվել է կամ ուղղակի չունի այդպիսի վնասակար սովորություն, կարող է պարգևավճար ստանալ պետությունից՝ դրա համար նա պետք է հատուկ թեստ անցնի, եթե ստուգման արդյունքում ոչինչ չստացվի, ապա մարդը ամսական կստանա 200 դոլար:

Իտալիա. հոգածություն հղիների հանդեպ

Իտալիայում 2005-ի հունվարի 1-ից նոր տուգանք է սահմանվել հասարակական վայրերում ծխելու համար: Տուգանքը €25-€250 է, իսկ հղի կնոջ կամ մինչև 12 տարեկան երեխայի մոտ ծխելու համար՝ €500:

Գերմանիա. ծխողների հատուկ ակումբներ

Գերմանիան 2007-ի սեպտեմբերի 1-ից ծխելու արգելք է սահմանել բոլոր պետական, հասարակական հաստատություններում և քաղաքային տրանսպորտի բոլոր միջոցներում, այդ թվում տաքսիում: Տուգանքը €25- €250 է: Ծխելը թույլատրված է հատուկ տարածքներում: Բացի այդ, Գերմանիայի որոշ քաղաքներում կան հատուկ «Ծխողների ակումբներ»՝ Raucher Clubs, սակայն, այնտեղ այցելելու համար պետք է ակումբի անդամ լինել:

Ֆրանսիա. մեղմ տուգանքներ, ծխել պատշգամբում

Չնայած 2008-ին սահմանված արգելքին, Ֆրանսիայում ծխողներին այդքան խիստ չեն վերաբերվում: Արգելքը խախտողներին 68 եվրո տուգանք է սպառնում, իսկ հաստատությունների ղեկավարներին, որոնք չեն պահպանում արգելքը՝ 135 եվրո: Ծխել չի կարելի ակումբներում, ռեստորաններում ու սրճարաններում, սակայն դա կարելի է անել բաց պատշգամբներում: Ֆրանսիայում ծխախոտի գնաճը նպաստել է թոքերի քաղցկեղից մահացության մակարդակի նվազեցման վրա 35-44 տարեկան տղամարդկանց շրջանում:

Հունաստան. օրենքը չի աշխատում

Հակածխախոտային օրենքը, որն ընդունվել է 2010-ին, չի աշխատում: Ասվում է, որ 2015-2016թթ. հակածխախոտային օրենքի հաշվին Հունաստանի գանձարանի համալրումը զրոյական է եղել: Մինչդեռ տուգանքներն օրենքի խախտման համար շոշափելի են՝ 50-200 եվրո, իսկ հասարակական տրանսպորտում ծխելու համար՝ 3000 եվրո:

Ռուսաստան. արգելված է ցույց տալ ծխող մարդկանց

Ռուսաստանում հասարակական հաստատություններում ծխելու արգելք է սահմանված, այդ թվում տրանսպորտում, կայարաններում, բացառությամբ հատուկ սահմանված վայրերի: Արգելված է նաև հեռուստատեսությամբ ցույց տալ ծխող մարդկանց (եթե դա գեղարվեստական գաղափարի մաս չէ), ինչպես նաև գովազդել ԶԼՄ-ներում:

«Իսլամական պետություն»

Չի կարելի ծխել և մաստակ օգտագործել: Արգելքի խախտման համար՝ մտրակի 80 հարված: 2015-ին ԻՊ գլխավոր դահճին գլխատեցին ծխելու համար: Եղել են նաև մահապատժի դեպքեր ծխախոտ վաճառելու համար:

Կարդացեք նաև՝ Ծխել չի կարելի թարգել. Ինչպիսին է ծխախոտի հայկական շուկան ու ով կշահի ծխելու սահմանափակումից

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---