Ծխել չի կարելի թարգելԻնչպիսին է ծխախոտի հայկական շուկան ու ով կշահի ծխելու սահմանափակումից Մայիսի 31-ին առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարեց ՀՀ-ում հասարակական վայրերում ծխելն արգելելու գալիք հեռանկարի ու այդ նպատակով օրենսդրական բազա նախապատրաստելու մասին: 31 մայիսի 2017 PanARMENIAN.Net - PAN-ը հակիրճ պատմում է, թե ինչ է իրենից ներկայացնում հայկական ծխախոտագործությունն ու ծխախոտի շուկան և ովքեր են նորամուծության պոտենցիալ շահողներն ու պարտվողները: Ծխախոտը Հայաստանում եկամտաբեր է թե ներմուծողների, թե արտահանողների համար 2016-ին Հայաստան է ներմուծվել մոտ $40.5 մլն մաքսային արժեքի 3 մլրդ հատ սիգարետ, սիգար և սիգարիլա: Նույն տարում ՀՀ-ում արտադրվել է 137.255 մլրդ դրամի (տարեկան միջին փոխարժեքով՝ մոտ $286 մլն-ի) 23.7 մլրդ հատ սիգարետ: Մոտ 20.9 մլրդ հատ սիգարետ՝ $209 մլն-ի, արտահանել ենք: Արտահանման գլխավոր ուղղությունն Իրաքն է (այդ մասին նախկինում գրել ենք):
Փաստորեն, ՀՀ-ում տարեկան ծխվում է մոտ 5.8 մլրդ հատ սիգարետ՝ 3 մլրդ հատ ներմուծված ու 2.8 մլրդ հատ տեղական արտադրության: Մոտավոր ու կոպիտ հաշվարկով, հայերն օրական 794 հազար տուփ սիգարետ են գնում:
Ծխախոտի հայկական շուկայում խոշորագույն խաղացողներն են Philip Morris-ը, JTI International-ը, «Դիսթիմէքս»-ը, «Ավերս»-ը, Վարդանյանների ընտանիքի «Գրանդ Հոլդինգի» ընկերությունները, «ՍՊՍ Սիգարոն»-ը: Բոլորն էլ խոշոր հարկատուներ են: Philip Morris-ն 2016-ին վճարել է 9.2 մլրդ դրամ հարկեր, JTI-ը՝ 9.3 մլրդ դրամ, «Դիսթիմէքս»-ը՝ 3.2 մլրդ դրամ, «Ավերս»-ը՝ 5 մլրդ դրամ: Իսկ «Գրանդ Տոբակոն», որը նաև խոշորագույն արտահանող է, վճարել է ավելի քան 22.5 մլրդ դրամի հարկեր, «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը՝ 9.4 մլրդ, «Գրանդ Մաստեր»-ը (զբաղվում է ծխախոտի փաթեթավորմամբ)՝ 4.3 մլրդ դրամ, գումարային միայն այդ երեք հայկական ընկերությունները՝ 36.2 մլրդ դրամ: Մոտ 814 մլն դրամ հարկեր է վճարել «Սիգարոնը»: Համեմատության համար՝ ամենամեծ հարկատու «Գազպրոմ-Արմենիան» 2016-ին վճարել է մոտ 42.4 մլրդ դրամի հարկեր:
Ով կշահի, ով՝ ոչ Օրենքների փաթեթն ԱԺ կուղարկվի 2017-ի աշնանը: Ընդունվելուց բացի, այն պետք է նաև իրականում գործի (իսկ ինչպես է պետությունը անտեսում սեփական իսկ որոշումները՝ տես այստեղ): Բնական է, որ եթե թանկացումներն ու արգելքներն ուժի մեջ մտնեն, առաջին տուժողը լինելու են ներմուծողներն ու արտահանողները: Կշահի հասարակությունը՝ կառավարությունը նախատեսում է 40 տարում 18700 ծխելուց առաջացած հիվանդությունների հետևանքով մահվան դեպք կանխել, ինչպես նաև էլեկտրոնային սիգարետների արտադրողներն ու ներմուծողներն, ում վրա նորամուծոթյունը չի տարածվի: Ի դեպ, դրանց վնասակարության մասին բազմաթիվ հետազոտություններ ևս կան:
Հ.Գ. 2017-ի մարտին ՀՀ-ն ու «Philip Morris International»-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, հայտարարվեց, որ երկրում ընկերության հետազոտությունների ու մշակումների կենտրոններ կկառուցվեն: Մասնակցեք PAN-ի հարցմանը. Կո՞ղմ եք, թե՝ դեմ ծխելն այսքան կտրուկ կերպով սահմանափակելուն Նիկոլայ Թորոսյան/PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |