Լոնդոնում հրդեհի հետևանքով 65 մարդ անհետ կորած է համարվում

Լոնդոնում հրդեհի հետևանքով 65 մարդ անհետ կորած է համարվում

PanARMENIAN.Net - Բրիտանական Sun թերթը 65 հոգուց բաղկացած ցուցակ է հրապարակել, որոնք կարող են անհետ կորած կամ զոհված լինել Լոնդոնում բազմաբնակարան շենքի հրդեհի հետևանքով:

Ավելի վաղ Sky News հեռուստաալիքը հայտնել էր, որ հրդեհի ժամանակ անհետ կորած է համարվում 41 մարդ: Պարբերականի կազմած աղյուսակում նշված են մարդկանց անուններն ու հարկերը, որտեղ նրանց բնակարաններն էին: Կորած են համարվում 11-րդ հարկի, ինչպես նաև 14-23 հարկերի բնակիչները: Եվս 4 մարդու հարկերի համարները հայտնի չեն, գրում է ՌԻԱ Նովոստին:

Բազմաբնակարան 24-հարկանի շենքում բռնկված հրդեհ զոհերի թիվը հասել է 17-ի, 79 տուժած կա հիվանդանոցներում, նրանցից 17-ը կրիտիկական վիճակում է: Ըստ հրշեջների, մոտ 120 ընտանիք կարող է տուժած լինել հրդեհից: Հրդեհը Լոնդոնի բազմահարկում տեղի է ունեցել հունիսի լույս 14-ի գիշերը:

Yahoo News-ը նշել է, որ բնակիչները նախկինում բողոքել են բնակության վտանգավոր պայմաններից: Մասնավորապես, 2014-ին նրանք դիմել են հրշեջ ծառայություն շենքում կատարված վերանորոգման կապակցությամբ: Մարդիկ ուշադրություն էին հրավիրել այն հանգամանքին, որ շենքը միայն մեկ մուտք ունի և բռնկման դեպքում հրշեջներին դժվար կլինի ներս մտնել:Բացի այդ, բնակիչները կարծում են, որ կրակը շատ արագ է տարածվել արտաքին հարդարման համար օգտագործված պլաստիկի մեծ քանակության պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---