Վարչապետը՝ նախարարներին. «Առնվազն 6 օր աշխատեք շաբաթական»

Վարչապետը՝ նախարարներին. «Առնվազն 6 օր աշխատեք շաբաթական»

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում նախարարներին հանձնարարել է շաբաթական առնվազն վեց օր աշխատել:

Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով ԱԺ կողմից հաստատված կառավարության նոր ծրագրի իրագործման փուլի մեկնարկը, պետք է մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2017-22 թվականների համար կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկ, որտեղ հստակ սահմանված պետք է լինեն կատարման ժամկետները եւ նշված՝ պատասխանատուները:

Ցանկում ներառված միջոցառումների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնել տեղեկատվություն: «Ռեսթարթ ենք տալիս մեր աշխատանքը, աշխատում ենք նոր ռեժիմով, մինիմում վեցօրյա աշխատանքային ռեժիմ շաբաթական և ադապտացնում ենք մեր ծրագիրը մեր նախկին միջոցառումներին»,- ասել է վարչապետը, մեջբերում է Aravot.am-ը:

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին ձայների 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---