Կարապետյան. «Ծառուկյան» դաշինքի ծրագիրը չի ընդունվել, քանի որ նախկինում սխալներ ունեին

Կարապետյան. «Ծառուկյան» դաշինքի ծրագիրը չի ընդունվել, քանի որ նախկինում սխալներ ունեին

PanARMENIAN.Net - «Ծառուկյան» դաշինքի ծրագիրը չի ընդունվել, քանի որ այդ քաղաքական ուժը նախկինում ունեցել է որոշակի սխալներ կամ չկատարված քայլեր: Այդ մասին ԱԺ-ում, ամփոփիչ ելույթով հանդես գալով, ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին ձայների 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը:

«Ծառուկյան» դաշինքի քննադատությունն այն է, թե ինչու չենք ընդունում նրանց ծրագիրը, չէ որ 430.000 ձայն են հավաքել: Փաստարկները հետևյալն են. մեր ծրագիրն ավելի առարկայական է ու իրագործելի, բացի այդ, նախկինում այդ քաղաքական ուժն ունեցել է որոշակի սխալներ կամ չկատարված քայլեր», - ասել է վարչապետը:

Վարչապետն անդրադարձել է նաև ԵԼՔ դաշինքի կողմից հնչեցված ելույթներին ու առաջարկություններին: Նա հիշեցրել է, որ հիմնական քննադատությունը հետևյալն է. «Չեն հասկանում, թե 2018 թվականին ով է լինելու վարչապետը, այդ պատճառով էլ ծրագիրը քննարկելու իմաստ չեն տեսնում: Կար գնահատական նաև, որ լիբերալ ծրագիր է, ինչը ես դրական եմ ընդունել»:

Վարչապետը հավելել է. «Կային առաջարկություններ գյուղատնտեսության և ալտերնատիվ էլեկտրաէներգիայի վերաբերյալ, որոնք արդեն ներառված են ծրագրի մեջ»:

Կարապետյանը նշել է, որ կար տեղում դոփելու մասին դիտողություն, ինչի հետ ինքը համաձայն չէ: Վարչապետը նշել է, որ կային էմոցիոնալ ելույթներ և առարկայական առաջարկություններ:

Ըստ նրա` կազմված է հաշվարկած ծրագիր: «Ունեցել ենք ներքին բանավեճեր, քննարկել ենք խոշոր մասնագետների հետ, ոչ միայն հայ: Շատ աշխատունակ, հաշվարկված, պրոֆեսիոնալ ծրագիր է»,- ընդգծել է Կարապետյանը:

Հունիսի 21-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ազգային ժողովում ներկայացնելով ծրագիրը, ասել է, որ դրա հիմքում դրված է անվտանգ, արդար, անկախ և խելացի Հայաստան ունենալու տեսլականը։ PanARMENIAN.Net ը մեջբերում է վարչապետի ելույթի կարևորագույն դրույթները:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---