Կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար միջազգային մրցույթ է հայտարարվելու28 հունիսի 2017 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 27-ին կայացած նիստում հաստատել է ՀՀ III շարքի կոմպոզիտային թղթադրամների տեխնիկական բնութագիրն ու պաշտպանական հատկանիշները: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ՝ արձանագրվել է, որ համաձայն Կենտրոնական բանկում գործող կարգերի, կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար հայտարարվելու է միջազգային մրցույթ եվրոպական ճանաչված տպարանների մասնակցությամբ: Նիստը վարել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ ՀՀ կենտրոնական բանկի որոշմամբ, Հայաստանում կներդրվեն նոր՝ հիբրիդային (կամ կոմպոզիտային) թղթադրամներ: Այս առթիվ PanARMENAIN.Net-ը զրուցել է ՀՀ կենտրոնական բանկի դրամագետ Գևորգ Մուղալյանի հետ, որը պատմել է նոր դրամների առավելությունների մասին, ինչպես նաև՝ թե ինչու են դրանք ավելի դիմացկուն մաշվածության նկատմամբ: Մանրամասները կարդացեք այստեղ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |