Ազատ ոճային Զուրաբյանը` երիտասարդական ԵԱ բրոնզե մեդալակիր

Ազատ ոճային Զուրաբյանը` երիտասարդական ԵԱ բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Գերմանիայի Դորտմունդ քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հունիսի 27-ին գորգ են մտել 50, 60, 74 և 96 կգ քաշային կարգերի մարզիկները: Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Կարեն Զուրաբյանը (50 կգ) նվաճել է բրոնզե մեդալ:

Մեկնարկային գոտեմարտում մեր ըմբիշը զիջել է ՌԴ-ն նեկայացնող Մուհամմադհոն Մուխիդդին-Զադեին (3:13): Այնուհետև ռուս ըմբիշը հասել է եզրափակիչ և Զուրաբյանը սփոփիչ գոտեմարտերում պայքարել է բրոնզի համար:

Սկզբում նա հաղթել է Բելառուսը ներկայացնող Վլադիսլավ Կոյկային (10:0), իսկ որոշիչ գոտեմարտում հաղթել է թուրք Էնգին Չեթինին (11:4), հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Եզրափակչում ռուս ըմբիշը հաղթել է ադրբեջանցի Շախին Մուխտարովին (5:1): Երկրորդ բրոնզե մեդալը բաժին է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Հորստ Լեգրին:

Մեր մյուս ըմբիշները՝ Վարդգես Կարապետյանը (60 կգ), Արման Ավագյանը (74 կգ) և Սարգիս Հովսեփյանը (96 կգ) չի հաջողվել մեդալ նվաճել:

Հունիսի 28-ին գորգ կմտնեն Արսեն Հարությունյանը (55 կգ), Գևորգ Մխեյանը (66 կգ), Հովհաննես Մխիթարյանը (84 կգ), Հովհաննես Մաղաքյանը (120 կգ):

Կարդացեք նաև՝ՀՀ աթլետները 2 ոսկե, 2 արծաթե և 11 բրոնզե մեդալ են նվաճել թիմային ԵԱ 3-րդ լիգայում

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---