Քաղաքապետարան. Հաշմանդամություն ունեցող երեխայի՝ երթուղային նստելուն խոչընդոտելու դեպքով զբաղվում են

Քաղաքապետարան. Հաշմանդամություն ունեցող երեխայի՝  երթուղային նստելուն խոչընդոտելու դեպքով զբաղվում են

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Երևանի 12 համարի երթուղին սպասարկող երթուղային չի կարողացել բարձրանալ մի քաղաքացի՝ հաշմանդամություն ունեցող երեխայի և նրա համար նախատեսված սայլակի հետ:

Թարմացում.Գրավոր խիստ նկատողություն՝ հաշմանդամություն ունեցող երեխային երթուղի բարձրացնելուն խոչընդոտած վարորդին

«Այսօր աղջիկս թոռնիկիս հետ՝ հաշմանդամի սայլակով մոտեցել են 12 համարի երթուղու սկզբում կանգնած 1337 պետ համարանիշի կիսադատարկ երթուղայինին, բացել են դուռն ու չեն հասցրել բարձրանալ: Վարորդ կոչվածը դուռը բաց թողնելով քշել է ու գոռացել. «Կարողա էս ձեր համար բեռնատար ա», - գրել է Հասմիկ Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում:

Դեպքի հետ կապված Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը տեղեկացրեց PanARMENIAN.Net ին, որ նույն օրը՝ հունիսի 28-ին, փոխանցել է դեպքի մասով տեղեկատվությունը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին:

Վերջինս 12 համարի երթուղին սպասարկող մասնավոր ընկերության սեփականատերի ու երթուղայինի վարորդի հետ հանդիպմանն է ուղարկել վարչության ներկայացուցիչներին:

«Հանդիմումը տեղի է ունեցել, և ըստ դրա արդյունքների՝ օրենքով սահմանված կարգով, մեղավորը պատասխանատվության կենթակվի: Թե դա ինչ պատասխանատվություն կլինի՝ նկատողություն կամ այլ բան՝ կտեղեկացնեմ մի փոքր ուշ», - ասաց Գևորգյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---