Գրավոր խիստ նկատողություն՝ հաշմանդամություն ունեցող երեխային երթուղի բարձրացնելուն խոչընդոտած վարորդին

Գրավոր խիստ նկատողություն՝ հաշմանդամություն ունեցող երեխային երթուղի բարձրացնելուն խոչընդոտած վարորդին

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Երևանի 12 համարի երթուղին սպասարկող երթուղայինի վարորդը, որը խոչընդոտել էր հաշմանդամություն ունեցող երեխայի՝ երթուղային նստելուն, գրավոր խիստ նկատողություն է ստացել:

Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

«Նույն օրը՝ հունիսի 28-ին, դեպքի մասով տեղեկատվությունը փոխանցել եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին: Վերջինս 12 համարի երթուղին սպասարկող մասնավոր ընկերության սեփականատերի ու երթուղայինի վարորդի հետ հանդիպմանն է ուղարկել վարչության ներկայացուցիչներին:

Հանդիպումը տեղի է ունեցել, և իհարկե, այդ վարորդը որևէ արդարացում չի կարողացել ներկայացնել: Սեփականատերը նրան գրավոր խիստ նկատողություն է հայտարարել, քանի որ նա քաղաքացիների նկատմամբ ոչ նորմալ վարքագիծ է դրսևորել: Եթե նման դեպք կրկնվի՝ նա կազատվի աշխատանքից», - ասաց Գևորգյանը:

Հունիսի 28-ին Երևանի 12 համարի երթուղին սպասարկող երթուղային չի կարողացել բարձրանալ մի քաղաքացի՝ հաշմանդամություն ունեցող երեխայի և նրա համար նախատեսված սայլակի հետ:

«Այսօր աղջիկս թոռնիկիս հետ՝ հաշմանդամի սայլակով մոտեցել են 12 համարի երթուղու սկզբում կանգնած 1337 պետ համարանիշի կիսադատարկ երթուղայինին, բացել են դուռն ու չեն հասցրել բարձրանալ: Վարորդ կոչվածը դուռը բաց թողնելով քշել է ու գոռացել. «Կարողա էս ձեր համար բեռնատար ա», - գրել է Հասմիկ Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---